Սպորտ 11 ամիս առաջ - 11:35 19-10-2025

Կիպրոսում ֆուտբոլային ակումբի նախագահի են սպանել․ հայտնի են մանրամասները

«Կարմիոտիսա» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Ստավրոս Դիմոստենուսը սպանվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մայրուղիներից մեկում՝ կրակոցների հետևանքով, հաղորդում է Knews-ը։

Դիմոստենուսի վրա կրակել են, երբ նա գտնվում էր իր մեքենայի մեջ։ Հարձակումն իրականացրել է անհայտ անձը, որը մոտոցիկլետով մոտեցել է նրան, սպանել, ապա փախել է դեպքի վայրից։

Ոստիկանությունն ու արտակարգ ծառայությունները անմիջապես արձագանքել են հարձակմանը։ Իշխանությունները շրջափակել են տարածքը և սկսել են հետաքննություն։

Դատաբժշկական խմբերը ներկայումս ուսումնասիրում են հանցագործության վայրը, իսկ ոստիկանությունը հարցաքննում է վկաներին, որոնք կարող են տեղեկություններ ունենալ միջադեպի կամ ներգրավված մոտոցիկլավարի մասին։

«Կարմիոտիսան» դուրս մնաց Կիպրոսի Պրեմիեր լիգայից 2024/25 մրցաշրջանի ավարտին։ 49-ամյա Դիմոստենուսը ակումբը ղեկավարում էր 2023 թվականից։

Աղբյուր՝ Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ