Մամուլ 4 տարի առաջ - 08:56 19-01-2022

Ի՞նչ գործ ունեն ԿԳԲ-շնիկները Իրկուտսկում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԽՍՀՄ-ի ժամանակ արտասահման մեկնելիս միշտ խմբում ընդգրկում էին КГБ-ի գործակալի։ Դա բոլորը գիտեին։ Բայց որ ԽՍՀՄ փլուզումից 30 տարի հետո՝ ՀՀ վարչապետի 2022թ․ հունվարի 5-ի որոշմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում կընդգրկվեին մեկ ծպտյալ կագեբեշնիկ կապիտան ու եւս մեկ ցածրաստիճան՝ ԱԱԾ-ից, աներեւակայելի էր։ Այս տարվա հունվարի 24-28-ը Իրկուտսկում կայանալու է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Վարչապետի որոշմամբ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորությամբ 10 հոգի գործուղվելու է ՌԴ։ Նրանց թվում են նաեւ նշված երկու հոգին։


Ռուս փորձառու գեներալների հետ այդ կարեւոր նիստին հայկական կողմից լինելու են նաեւ ԿԳԲ-ի մի ծպտյալ աշխատակից՝ կոչումով կապիտան, մասնագիտությամբ հոգեբան, ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի ԺՊ Արտյոմ Ղեւոնդյանը եւ նույն նախարարության նախարարի խորհրդական, գաղութների վարչության նախկին պետ Վանուշ Սարգսյանի որդին՝ այդ նախարարությունում ԱԱԾ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը։

Ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ականներն Իրկուտսկում, ո՞ւմ են հսկելու՝ մերո՞նց, թե՞ ռուս գեներալներին։ Ռուսներն էլ են, բնականաբար, տեղեկացված, թե ովքեր են ժամանողները։ Կա՛մ ինչ-որ մեկը «պաստավկա» է արել վարչապետին, կա՛մ հին իներցիայով «շպիոն» են ուղարկել։ Մինչդեռ նման լուրջ հանձնաժողովում լուրջ մասնագետներ էին պետք»։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»