Արտաքին 4 տարի առաջ - 23:59 18-01-2022

ԱՄՆ իշխանությունները թույլատրել են Ռուսաստանին անջատել SWIFT համակարգից

ԱՄՆ վարչակազմն իսկապես չի բացառում, որ ռուսական բանկերը կանջատվեն SWIFT համակարգից։ Դա կարող է տեղի ունենալ, եթե Ուկրաինայի շուրջ ճգնաժամն էլ ավելի սրվի, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և գործընկերների միջև այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են։ Փսակին հավելել է, որ կոշտ պատժամիջոցների տարբեր տարբերակներ են դիտարկվում «այն դեպքում, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»։

Ավելի վաղ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) ապագա նախագահ Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Ռուսաստանի անջատումը SWIFT միջբանկային վճարային տեղեկատվության փոխանցման համակարգից, անկասկած, կհարվածի երկրի տնտեսությանը։ Բայց այս միջոցը հարված կհասցնի ընդհանուր շուկային և այլ պետություններին:

Մինչ այդ Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի ղեկավար Օլիվեր Հերմեսը նույնպես զգուշացրել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը Իրանը չէ, և այն հնարավոր չի լինի անջատել SWIFT համակարգից՝ առանց ցավի արևմտյան երկրների համար։ Բացի այդ, Մոսկվան կարող է ամրապնդել կապերը Չինաստանի հետ, ինչը խիստ անցանկալի է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող