Արտաքին 4 տարի առաջ - 19:59 21-03-2022

Բելառուսական երեք բանկ անջատվել է SWIFT վճարային համակարգից


Մարտի 20-ին բելառուսական երեք խոշոր բանկեր անջատվել են SWIFT միջազգային վճարային համակարգից։ Խոսքը Բելագրոպրոմբանկի, Բելառուսի զարգացման բանկի և «Dabrabyt» բանկի մասին է։
Այս մասին հայտնում է Naviny.by Telegram ալիքը, փոխանցում է Ukrinform-ը։
Նշվում է, որ այսօրվանից ԵՄ երկրներում այլևս հնարավոր չէ վճարել նշված հաստատությունների բանկային քարտերով։
Ավելի վաղ՝ մարտի 10-ին, Բելագրոպրոմբանկը հայտարարել էր, որ կշարունակի աշխատել «սովորականի պես»՝ չնայած SWIFT-ից ժամանակավոր անջատմանը։
Մարտի 11-ին Բելառուսի Զարգացման բանկը SWIFT-ից անջատումը անվանեց «ժամանակավոր» իրադարձություն և հայտարարեց ֆինանսական տեղեկատվության փոխանցման այլընտրանքային համակարգեր օգտագործելու մտադրության մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող