Արտաքին 4 տարի առաջ - 23:19 17-01-2022

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն բողոք է ներկայացրել Ադրբեջանի նախագահի դեմ՝ «սպանության սպառնալիքի» պատճառով

2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածու, Իլ-դե-Ֆրանս մետրոպոլիայի շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ՝ իր հասցեին հնչեցված «սպանության սպառնալիքի» պատճառով։

Վալերի Պեկրեսը Հայաստան էր ժամանել Սուրբ Ծնունդից առաջ։ Այցի ընթացքում Վալերի Պեկրեսը եղել է նաև Արցախում։

«Ես գնացել էի Հայաստան, քանի որ չափազանց մտահոգված եմ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հարցով և որովհետև Հայաստանը պաշտպանելը շատ կարևոր է», - ասել է նա հունվարի 17-ին՝ «Europe 1»-ի եթերում:

Տեղեկանալով այցի մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Ավելի ուշ՝ հունվարի 12-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Բաքուն իմանար այս այցի մասին, ապա Պեկրեսին «թույլ չէին տա» վերադառնալ Ֆրանսիա։

Վալերի Պեկրեսն Ալիևի խոսքերն անվանել է «ցնցող»։ «Ի՞նչ է դա նշանակում, - ասել է նա երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին, Europe 1 ռադիոկայանի եթերում։- Որ նա (Ալիևը) կխախտի՞ մեկ այլ պետության ինքնիշխանությունը»։ Նախագահի թեկնածուն նաև դատապարտել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից իր նկատմամբ աջակցության բացակայությունը։

«Նախագահի թեկնածուին չպաշտպանող կառավարության խլացուցիչ լռությունը վրդովեցուցիչ է», - հավելել է Պեկրեսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան