Ավելին 5 տարի առաջ - 21:15 27-05-2021

Նկարչուհին բողոք է ներկայացրել Վատիկանի դեմ և պահանջել բարոյական վնասի փոխհատուցում

Սթրիթ արթ նկարչուհի Ալեսիա Բաբրոուն բողոք է ներկայացրել Վատիկանի գլխավոր փոստային բաժանմունքի դեմ: Ըստ նրա՝ Վատիկանը ապօրինի կերպով շահույթ է ստանում իր նկարներից:

Associated Press գործակալությունը հայտնում է, որ բողոքի պատճառը մի քանի տարի առաջ Վատիկանի մերձակա կամրջի վրա ստեղծված գրաֆիտին է: Նկարում պատկերված է մարդկային սրտով Քրիստոսը: Նկարը մակագրված է Ալեսիայի անվան սկզբնատառերով և «Պարզապես օգտագործիր այն» գրությամբ:

Հետագայում օգտագործվել է նկարի վերատպված տարբերակը Զատիկի նամականիշների համար՝ առանց հեղինակային համաձայնության: Այդ պատճառով Բաբրոուն դիմել է դատարան և պահանջել 130 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցում: Հայցադիմումում նշված է, որ առաջին տպաքանակը ներառել է 80 հազար նամականիշ՝ հատը 1,15 եվրոյով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան