Արտաքին 4 տարի առաջ - 20:34 17-01-2022

Սթոլթենբերգը նշել է ՆԱՏՕ-ի ընդլայնման հիմնական պատճառը

ՆԱՏՕ-ի ուժերի առավելագույն ընդլայնումը սկսվել է 2014 թվականին՝ Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանը միացնելուց անմիջապես հետո, որի նպատակը Ռուսաստանին զսպելն էր։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Եթե նրա (Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի - Oragir.News) նպատակն էր նվազեցնել ՆԱՏՕ-ի ներկայությունը իր սահմաններում, ապա նա հասավ ճիշտ հակառակին»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում ավելի շատ ամերիկյան զորքեր կան, քան 2014-2015 թվականներին։ Սթոլթենբերգը նշել է, որ այժմ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շատ ավելին են անում Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում «քան նախորդ տասնամյակների ընթացքում»։

Հյուսիսատլանտյան դաշինքը 2008 թվականի ապրիլին Բուխարեստում կայացած գագաթնաժողովում քաղաքական հայտարարություն է ընդունել այն մասին, որ «Ուկրաինան և Վրաստանը ի վերջո կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ»։ 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել երկրի սահմանադրության փոփոխություններին, որոնք ամրագրում են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու երկրի ձգտումները։ Կիևը ստացել է կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ՝ ընդլայնված հնարավորություններով։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը խոստովանել էր Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը։ Ներկայումս երկու երկրներն էլ մնում են դաշինքի գործընկեր պետություններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»