Ներքին 4 տարի առաջ - 12:42 17-01-2022

Հանգստացեք բոլորդ ու իմացեք՝ որտեղ եք, ինչ եք խոսում ու ում մասին․ Ռուբինյանը ընդդիմադիրներին

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարեց, որ ինքը բավականին համբերատար ու բարեհամբույր մարդ է:

Նա ասաց, թե Ազգային ժողովի դահլիճում իրեն մեղադրել են Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու համար:

«Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան ու ձեր ամբողջ խմբակցություն, ստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնի ու իմ դիմաց ասի, որ ես ազդեցության գործակա՞լ եմ, այդպիսի մարդ այստեղ չկա ու չի կարող լինել, որովհետև դա իրապես անհիմն պնդում է և ի պատասխան դրա ես կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը, ամբողջ բարեհամբույրությունը և ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ», - հայտարարեց Ռուբինյանը:

Նա ընդգծեց, որ ի պատասխան այդ հայտարարության, ինքը կարող է մոռանալ իր ամբողջ համբերատարությունն ու բաերհամբույրությունը:

«Ու ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ: Կփորձեմ արխային: Հանգստացեք բոլորդ ու իմացեք՝ որտեղ եք, ինչ եք խոսում ու ում մասին», - ասաց նա:

ԱԺ փոխնախագահը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին հորդորեց կարգի բերել խմբակցության անդամներին:

«Ես սա ասում եմ առաջին ու վերջին անգամ», - զգուշացրեց Ռուբինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով