Ներքին 4 տարի առաջ - 22:29 16-01-2022

Միջազգային օլիմպիադայում Վահան Քերոբյանը 3 միավորով կիսել է 339-359 տեղերը. Սմբատ Գոգյան

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դպրոցականների միջազգային օլիմպիադային մասնակցելու համար պետք է քո հայրենիքում լավագույն վեցնյակում հայտնվես։ Այսինքն, Վահան Քերոբյանը 1993 թվականին դպրոցականների մեջ օլիմպիական մաթեմատիկային լավագույն տիրապետողներից էր։ Մնացածում պարծենալու բան առանձնապես չկա։

Քանի որ մամուլում սխալ բացատրեցին թվերը, պարզաբանեմ։ 1993 թվականին միջազգային օլիմպիադային մասնակցել են 73 երկրի 413 դպրոցականներ։ Վահան Քերոբյանը, հավաքելով 3 միավոր, կիսել է 339-359 տեղերը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ավելի լավ են հանդես եկել և Արթուր Բարխուդարյանը շահել է ոսկե, իսկ Վահե Փոլադյանն արծաթե մեդալներ։ Ընդ որում, այդ ոսկին առ այսօր Հայաստանի համար միակն է։ Իմ լավ ընկեր Գուրգենին էլ մեդալ շահելու համար չի հերիքել 2 միավոր։

Դպրոցն ավարտելուց հետո օլիմպիականը պետք է մոռանա իր ձեռքբերումների մասին ու ապրի, կարծես այդ ամենը չի եղել։ Դպրոցն ավարտելով օլիմպիական հաջողությունները դառնում են պատմություն, իսկ աշակերտների գլխավոր ձեռքբերումը սովորած գիտելիքներն ու աշխատելու հմտությունն են, որովհետև հաջողության հասնելու համար պետք է 5 տարի շարունակ օրական մի քանի ժամով նվիրվել գործին։ Այս ամենն է կյանքում հաջողության հասնելու և առաջնորդ դառնալու հիմք դառնում, այլ ոչ թե հավաքած միավորները կամ մեդալի հարգը։

Վահան Քերոբյանը եղել է խելացի աշակերտ, բայց միջազգային մակարդակում հաջողության չի հասել։ Դա չի նշանակում, որ խելքը քիչ է, պարզապես դպրոցում իրեն զարգացնող միջավայր ու մասնագետ չի եղել։ Մեծանալով, միգուցե, այլ միջավայրում ձևավորել է մասնագիտական որակներ ու գիտելիքներ։

Ցավալին ուրիշ բանում է։ Ունենք երկու օլիմպիական նախարարներ (ԿԳՄՍ նախարարը տարիներ շարունակ եղել է ինֆորմատիկայի հանձնաժողովի նախագահ և թիմի ղեկավար), որոնք գիտեն ոլորտի կարևորությունն ու իրենց մաշկի վրա են զգացել համակարգի բացակայության հետևանքները։ Գիտեն այդ ամենը, բայց դզելու քայլեր չկան։

Դրա փոխարեն 2 օր է ֆեյսբուքով ու մամուլով փորփրում են նախորդ տարիների օլիմպիականների արդյունքները ու ինքնահաստատվում։ Ոչ մի լրագրող հոդված չգրեց, թե ո՞նց անենք, որ 3 միավորները դառնան 33»,- գրել է նա։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում