Արտաքին 2 տարի առաջ - 21:43 10-12-2023

Ըստ որոշ աղբյուրների՝ Սերբիան և Ադրբեջանը 339 մլն դոլարի ռազմական համագործակցության պայմանագիր են կնքել

Ադրբեջանը և Սերբիան հնարավոր է ստորագրեն «Նորա-Բ52» ինքնագնաց հաուբիցների մատակարարման պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 339 մլն դոլար:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մի քանի օր առաջ հայտարարեց «բարեկամ երկրի» 48 Nora-B52 միավորների մատակարարման առաջիկա պայմանագրի մասին: Ավելի վաղ սոցցանցերում ենթադրություններ էին տարածվել, որ խոսքը Ալժիրի մասին է։

Սակայն երեկ արված վերջին հայտարարության մեջ Վուչիչը հաստատել է համաձայնագրի ստորագրումը` չհստակեցնելով, թե որ երկրի հետ է այն կնքվել։ Նա պարզապես ասաց, որ դա աֆրիկյան երկիր չէ (հետևաբար Ալժիրը չէ):

Տեղական որոշ աղբյուրների համաձայն՝ պայմանագիրը կնքված է Ադրբեջանի հետ։

Սեպտեմբերին Վուչիչն արդեն հայտարարել էր պաշտպանական արդյունաբերության ոլորտում 300 մլն եվրո արժողությամբ Ադրբեջանի հետ առաջիկա պայմանագրի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում