Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 13:08 16-01-2022

Մահացել է իտալացի մոդելավորող Նինո Չերուտին

92 տարեկան հասակում մահացել է հայտնի իտալացի մոդելավորող, Cerruti 1881 ապրանքանիշի հիմնադիր և ձեռնարկատեր Նինո Չերուտին։ Այս մասին հայտնում է Today-ի իտալական հրատարակությունը։

Նրա մահվան պատճառները չեն նշվում։

2000 թվականին Չերրուտին պարգևատրվել է «Աշխատանքի արժանիքների համար» շքանշանով։

Նորաձևության դիզայները ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 25-ին տեքստիլ արդյունաբերողների ընտանիքում՝ 20 տարեկանում ժառանգելով ընտանեկան բիզնեսը։ 1957 թվականից նա համաշխարհային հռչակ է ձեռք բերել՝ ներկայացնելով իր առաջին Hitman հագուստի շարքը Միլանում։ 1962 թվականին Օսվալդո Տեստայի հետ հիմնել է Flying Cross ապրանքանիշը։

1967 թվականին Չերրուտին բացել է առաջին Cerruti 1881 բուտիկը Փարիզի Մադլեն հրապարակում։ Վաթսունականների կեսերին իր Lanificio Fratelli Cerruti ընկերության համար նա վարձել է Ջորջիո Արմանին որպես դիզայներ։ Յոթանասունականներին նորաձեւության դիզայները ստեղծել է առաջին ապակառուցված բաճկոնը։

Նրա ստեղծած հագուստները սիրված էին աստղերի մոտ և մեկ անգամ չէ, որ փայլատակել են Օսկարում կամ Կաննի կինոփառատոնում։ Բացի այդ, նա եղել է Ferrari Formula 1 թիմի պաշտոնական դիզայները։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան