Արտաքին 4 տարի առաջ - 15:29 13-01-2022

Բանակցությունների համընկումը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու անիմաստ փորձ է․ Պեսկով

Անվտանգության շուրջ շարունակվող բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների մասին հաղորդագրությունները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, այն ի սկզբանե անիմաստ է։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, խիստ բացասական են գնահատում նման փաստաթղթերի հայտնվելը և նման հայտարարությունները։ Հատկապես շարունակվող բանակցությունների ֆոնին։ Իհարկե, այդ հայտարարությունների ու բանակցությունների համընկումը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ է, այն ի սկզբանե անիմաստ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Նշենք, որ օրերս իշխող Դեմոկրատական կուսակցությունից սենատորների ներկայացրած օրինագիծն առաջարկում է Ուկրաինայի շուրջ իրադրության սրման դեպքում ցավոտ պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության առանցքային ճյուղերի, պետական պարտքի ու պետության առաջին դեմքերի, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ:

Չորեքշաբթի Բրյուսելում տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Հանդիպումն անցկացվել է որպես հունվարի 9-10-ը Ժնևում կայացած Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների շարունակություն: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի հաջորդ օրը կոնսուլտացիաներ կանցկացվեն Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության Վիեննայի հարթակում:

2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան, մասնավորապես, պահանջում է արևմտյան գործընկերներից իրավաբանական երաշխիքներ տալ, որ իրենք հրաժարվում են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արևելք, Ուկրաինայի՝ դաշինքին միանալուց ու հետխորհրդային երկրներում ռազմակայանների ստեղծումից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի