Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:00 03-10-2023

Մեծամորի ատոմակայանը ՀՀ-ի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու միջոց է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայկական մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց առ այն, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ Հայաստանի տարածքում գործող Մեծամորի ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ Այս տեղեկությունը Հայաստանում լուրջ մտահոգություններ է առաջացրել, որ Մեծամորի ԱԷԿ-ը ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի մեծ մասը, և եթե այն փակվի, ապա Հայաստանի տնտեսությունը կհայտնվի կոլապսի մեջ։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ընդգծեց, որ հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը մի փոքր այլ կոնտեքստ է ստացել։ Նրա խոսքով՝ իրականում Թուրքիան չի դիմել որևէ կառույցի, այդ թվում ՄԱԳԱՏԷ-ին, պարզապես Թուրքիայի խորհրդարանի հասարակության հետ կապերի և դիմումների ընդունման հանձնաժողովը հայտնել է, որ քաղաքացիները դիմել են իրենց՝ կապված Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության և ռիսկերի հետ։

Իսպիրյանը նշեց, որ այս հանձնաժողովը Թուրքիայի համապատասխան կառույցներին, այդ թվում առողջապահության նախարարությանը, արտաքին գործերի նախարարությանը, արտակարգ իրավիճակների կազմակերպությանը հարցումներ է ուղարկել, որոնք հիմնված են քաղաքացիներից ստացված հարցադրումների վրա և ստացել այդ հարցադրումների պատասխանները։

«‎ԱԳՆ-ն իր հերթին ասել է, որ իրենք դիմել են ՄԱԳԱՏԷ-ին և այդ հարցի կապակցությամբ անհանգստություն են հայտնել, արտակարգ իրավիճակների կազմակերպությունը նշել է, որ տարածաշրջանում իրականացնում են հատուկ ուսումնական վարժանքներ՝ հնարավոր ճառագայթման դեպքում պատսպարվելու հմտությունների և անվտանգության հետ կապված։ Նույնը նաև առողջապահության նախարարությունն է հայտնել, որ իրենք տարբեր միջոցառումներ են կատարել»,- ասաց նա՝ նշելով, որ մամուլում սա է հրապարակվել, և արդի որևէ դիմումի մասին խոսք չկա։

Իսպիրյանը նշեց՝ մտահոգիչ է, որ ներկայումս Թուրքիայի խորհրդարանի կողմից նման զեկույց է դուրս գալիս, սակայն նաև հիշեցրեց, որ համապատասխան գերատեսչությունների կողմից տրված պատասխանները վերաբերվում են նախկինում կատարված քայլերին։ Նրա խոսքով՝ նույն զեկույցում նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն մշտապես վերահսկողություն է իրականացնում, որևէ խնդիր չկա, իսկ ատոմակայանի փակման հարցը Հայաստանի ներքին գործն է։

Հարցին, թե հնարավոր է, որ սա ռուս-թուրքական համատեղ նախաձեռնություն է, որպեսզի ՀՀ-ին լրացուցիչ կախվածության մեջ դնեն՝ հաշվի առնելով նաև Հայաստանի կողմից իրականացված վերջին հակառուսական գործողությունները՝ թյուրքագետը պատասխանեց, որ Թուրքիան այս պարագայում Ռուսաստանի կարիքը չուներ։ Նա ընդգծեց, որ պաշտոնական Անկարան Մեծամորի ԱԷԿ-ի հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է, և թուրքական մամուլում բազմաթիվ հրաարակումներ կան առ այն, որ ատոմայկանի հարակից տարածքում առկա է ճառագայթման վտանգ և այլն։

Թյուրքագետը հավելեց, որ այս նախաձեռնությունը Հայաստանի նկատմամբ լրացուցիչ գործիք է։

«Ամեն դեպքում սա առանձին թեմա է, որը Թուրքիան երկար ժամանակ օգտագործում է Հայաստանի դեմ»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով