Արտաքին 4 տարի առաջ - 13:00 13-01-2022

Գերմանիան կշարունակի մարզել Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերին

Գերմանիայի դաշնային կառավարությունը որոշում է կայացրել ևս 9 ամսով երկարաձգել Իրաքում և Իրաքյան Քուրդիստանում տեղակայված զորախմբի ծառայություն ժամկետը, գրում է ermenihaber-ը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Իրաքի զինուժին ու քրդական ինքնավարության զորքերին (Փեշմերգա) օգնելու նպատակով այդ երկրում գտնվող գերմանական զորախմբի թվաքանակը կսահմանափակվի 500-ով:

Թեմայի վերաբերյալ Twitter-ում գրառում է արել Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Նեչիրվան Բարզանին՝ գոհունակություն հայտնելով Գերմանիայի կառավարության որոշման կապակցությամբ: Բարզանին հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը կհաստատի խորհրդարանի որոշումը և հիշեցրել, որ ԻՊ-ն դեռ վերջնական չի ջախջախվել և շարունակում է վտանգ ներկայացնել ողջ տարածաշրջանի համար:

Նշենք, որ գերմանացի զինվորականները տևական ժամանակ է, ինչ մարզում են Իրաքի ու Քուրդիստանի կառավարության զինված ուժերին՝ ԻՊ-ի դեմ դրանց պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Ավելի վաղ գերմանական կողմը նաև ռազմատեխնիկակն աջակցություն էր ցուցաբերել Փեշմերգային։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»