Ներքին 3 տարի առաջ - 18:22 27-10-2022

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակի հետ

Իրաքի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 25-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ Ռեվազ Ֆաիքի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, Ռուստամ Բաքոյանը զրուցակցին է ներկայացրել իր այցի հիմնական նպատակը, անդրադարձել ՀՀ կառավարության կողմից կարիքավոր հայ ընտանիքներին և Շեյխանի ճամբարի եզդի փախստականներին հումանիտար օգնության տրամադրմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին: Հաշվի առնելով, որ խորհրդարանի իրավասությունների ժամկետը մեկ տարով երկարաձգվել է, ԱԺ պատգամավորը Ռեվազ Ֆաիքին առաջարկել է դիտարկել խորհրդարանական պատվիրակությամբ Հայաստան այցելելու հնարավորությունները: Նա հավելել է, որ հայկական կողմը կփոխանցի պաշտոնական հրավերը, որի ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով:

Հանդիպմանը Ռուստամ Բաքոյանը բարձրացրել է նաև ՀՀ համալսարանների դիպլոմների` ԻՔ-ում ճանաչման հետ կապված հարցը: Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակը խոստացել է իր լիազորությունների շրջանակում հետամուտ լինել այդ խնդրի լուծմանը:

Կողմերը քննարկել են ԻՔ խորհրդարանում ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայության հարցը: ՀՀ ԱԺ պատգամավորը կարևորել է եզդի ժողովրդին ԻՔ խորհրդարանում առանձին քվոտայի տրամադրումը` հաշվի առնելով շուրջ 500.000 եզդիների առկայությունն ԻՔ-ում: Ռեվազ Ֆաիքը նշել է, որ ներկայումս ԻՔ քաղաքական ուժերի միջև քննարկվում են ազգային և կրոնական փոքրամասնությունների` ԻՔ խորհրդարանում ներկայության հետ կապված մի շարք հարցեր:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է 2021 թ. մայիս, նոյեմբեր ամիսներին եւ 2022 թ. սեպտեմբերին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիան և ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ ներխուժումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման գործում խորհրդարանների դերի հետ կապված հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան