Արտաքին 4 տարի առաջ - 12:19 13-01-2022

Հեռավոր Արևելքում տղամարդը կազմակերպել է սեփական կնոջ կողոպուտը՝ չցանկանալով բաժանվել նրանից

ՌԴ-ում Հրեական ինքնավար մարզի վարչական կենտրոն Բիրոբիջանի բնակիչը կազմակերպել է սեփական կնոջ կողոպուտը՝ հույս ունենալով, որ նա ամուսնալուծության հայց չի ներկայացնի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՆԳՆ տարածաշրջանային վարչության ներքին ծառայության մայոր Օքսանա Տկաչովային։

«Բիրոբիջանում ամուսնու պատվերով կողոպտել են նրա կնոջը: Ամուսիններն ամուսնալուծության գործընթաց են անցնում, և տղամարդը, հավանաբար, այս կերպ ցանկացել է ազդել կնոջ որոշման վրա, որպեսզի նա իր պաշտպանության կարիքն ունենա։ Երկուսն էլ երիտասարդ են, մոտ 31 տարեկան, երեխաներ ունեն, նորմալ ընտանիք է, երկուսն էլ աշխատում են, ընդ որում պետական ​​կառույցներում»,- նշել է Տկաչովան:

Մայորի խոսքով, կնոջ վրա հարձակումը կատարվել է հունվարի 7-ին, փողոցում։ Տեղի երկու բնակիչներ, ամուսնու հրահանգով, տապալել են տուժածին և ծեծի ենթարկել, որից հետո գողացել են նրա պայուսակն ու անհետացել։

«Կինն անմիջապես զանգահարել է ամուսնուն, նա դուրս է վազել, այդ ամենը տեղի է ունեցել մոտակայքում, իբր հետապնդել է ավազակներին և ինքն էլ ոստիկանություն զանգահարել: Տուժողի ամուսնու ծրագրի համաձայն, հարձակվողները որպես վարձատրություն պետք է իրենց պահեին կնոջ իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսը»,- պարզաբանել են ՆԳՆ-ում:

Այնուամենայնիվ, կողոպուտի կազմակերպիչը չէր հաշվարկել, որ մեկ ուրիշը ևս կարող է հանցագործության ականատեսը լինել։ Հարձակումը նկատել է ավտոմեքենայով ընթացող մի կին։

«Կասկածյալները ձերբակալվել են հունվարի 12-ին»,- ասել է Տկաչովան։

Կողոպտիչներն ասել են, որ պայմանավորվածություն են ունեցել տուժածի ամուսնու հետ։ Այժմ որոշվում է սեփական կնոջ կողոպուտի պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան