Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:00 30-01-2024

Հին ու նոր չկա. ինչու իրավապահները չեն բացահայտում Արցախից արված կողոպուտը

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և մի քանի արցախցիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք ցանկանում էին հանդիպել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։

Մարինա Պողոսյանի խոսքով՝ իրենց ձեռքի տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք փաստում են, որ Արցախի ներդրումային հիմնադրամից 467 միլիոն դոլար է յուրացվել։ Իրենք բացահայտել են այդ գումարից 27 միլիոն դոլարի յուրացումը։

Հենց այս բացահայտման մանրամասներն էլ Պողոսյանը ցանկանում էր տրամադրել գլխավոր դատախազին։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք իր գումարների յուրացման բացահայտածը վերաբերվում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՞ կառավարման տարիներին, Մարինա Պողոսյանն ասաց․

«Այո՛, կոնկրետ այս 27 միլիոն դոլարը Արայիկ Հարությունյանի կառավարման տարիներին է եղել, բայց մենք չմոռանանք, թե ում ձագն է եղել Արայիկ Հարությունյանը»։

Ճշտող հարցին՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան սերտ կապը, նաև, որ այսպես ասած Նիկոլ Փաշինյանն է «նշանակել», վերահսկել Արցախի նախագահի աշխատանքը, կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը թալանեց ու հանձնեց Արցախը և այդ պատճառով է, որ Դատախազությունը գործի չի հարուցում, իրավապաշտպանը պատասխանեց․

«Դատախազությունը ինչո՞ւ չի վերահսկում, դրա պատասխանը պետք է ստանանք Աննա Վարդապետյանից։ Ես չեմ ուզում սուրճի բաժակ նայել։ Ես ընդհանրապես որևէ իշխանության կողմ չեմ եղել, որովհետև ինձ համար այս ու հին իշխանություն չկա, իրենք բոլորն իրավահաջորդներ են՝ պապան ու ճուտիկները։ Իսկ Արայիկ Հարությունյանին միայն Նիկոլ Փաշինյանը չի բերել, նա Բակո Սահակյանի աջ ձեռքն է եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով