Արտաքին 4 տարի առաջ - 11:06 12-01-2022

ԱՄՆ-ն արգելել է ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռ արձակելու պատճառով

ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (Federal Aviation Administration) մոտ յոթ րոպե օդանավերին արգելել է օդ բարձրանալ և վայրէջք կատարել արևմտյան ափին գտվող օդանավակայաններում՝ Հյուսիսային Կորեայի կողմից «բալիստիկ հրթիռի նման ինչ որ բան» արձակելուց հետո, հաղորդում է NBC-ն։

Հեռուստաալիքը նշում է, որ իրադարձությունների միջև կապը ենթադրություն է։ Օդանավերի վայրէջքի և թռիչքի դադարեցումը հաստատել են Կալիֆոռնիա նահանգում գտնվող Սան Դիեգո և Սան Բերնարդինո քաղաքների միջազգային օդանավակայանները։

Անհայտ արկի արձակման մասին, հղում անելով հարավկորեացի զինվորականներին, հաղորդել է տեղական Yenhap լրատվական գործակալությունը: Ճապոնական Kyodo գործակալությունը այնուհետ գրել է, որ ենթադրյալ հրթիռն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում