Արտաքին 4 տարի առաջ - 09:28 11-01-2022

Լիտվան 100 հազար եվրո է վճարել Բեն Լադենի զինակցին՝ ԿՀՎ-ի գաղտնի բանտում նրան խոշտանգումների ենթարկելու համար

Լիտվան 100.000 եվրո է վճարել սաուդցի իսլամիստ և Ուսամա Բեն Լադենի զինակից Աբու Զուբայդային՝ առանց մեղադրանք ներկայացնելու նրան Վիլնյուսի մերձակայքում գտնվող ԿՀՎ-ի գաղտնի բանտում պահելու համար, հաղորդում է The Guardian-ը:

Այս որոշումը կայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիմնան վրա, որը Լիտվայի կառավարությանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել խոշտանգումների կիրառումն արգելող եվրոպական օրենքների խախտման համար։ Նշվում է, որ չնայած Լիտվայում Աբու Զուբայդայի նկատմամբ ֆիզիկական ճնշման միջոցներն այնքան դաժան չեն եղել, որքան Գուանտանամոյում, դրանք ակնհայտորեն չեն համապատասխանել եվրոպական օրենսդրության նորմերին։

«Այս քայլը համահունչ է այն մտքին, որ ԱՄՆ-ը մեղմացնում է իր դիրքորոշումը այսպես կոչված հավերժ բանտարկյալների կալանքի վերաբերյալ: ԱՄՆ-ը հստակ կարող էր հետ պահել Լիտվային այս գումարները փոխանցելուց, և հարցն այն է, թե ինչու՞ դա չարեցին,- լուրը մեկնաբանել է Աբու Զուբայդայի շահերը ներկայացնող փաստաբան Մարկ Դանբոն։

Պարբերականը նշում է, որ Աբու Զուբայդային փոխհատուցում վճարելու մասին լուրը հայտնի է դարձել Գուանտանամոյի բազայում 2002թ.-ի հունվարի 11-ից գործող բանտի բացման քսանամյակի նախօրեին։

Աբու Զուբայդան ձերբակալվել էր ԱՄՆ հետախուզության աշխատակիցների կողմից 2002թ.-ին: Նա ազատ է արձակվել 2021թ.-ի վերջին՝ Գուանտանամոյի բանտից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան