Արտաքին 4 տարի առաջ - 21:47 10-01-2022

Եվրախորհրդարանի նախագահը հոսպիտալացվել է իմունային համակարգի հետ կապված խնդիրների պատճառով

Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին հոսպիտալացվել է «իմունային համակարգի դիսֆունկցիայից» առաջացած բարդությունների պատճառով։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ խորհրդարանականը դեկտեմբերի 26-ից գտնվում է հիվանդանոցում։ Նշվում է, որ նրա մասնակցությամբ նախատեսված բոլոր առաջիկա միջոցառումները չեղարկվել են։

Սասոլին 65 տարեկան է և 2009 թվականից ներկայացնում է սոցիալիստներին ԵԽ-ում։ Սեպտեմբերին քաղաքական գործիչը տառապել է թոքաբորբով, այն բանից հետո, երբ բուժման հետ կապված բարդություններ են եղել, և Սասոլին աշխատանքի վերադարձել է միայն նոյեմբերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»