Արտաքին 4 տարի առաջ - 13:00 10-01-2022

ՀԱՊԿ-ում խաղաղապահների ներուժը, ստեղծված մեխանիզմները ռեալ աշխատում են. Զաս

Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը լիարժեք կատարում են իրենց առջև դրված խնդիրները: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում այս մասին նշեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Այսօր բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են: Ես երեկ խոսել եմ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար գեներալ գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հետ: Նրա հաշվետվության համաձայն՝ այսօր երկրների ղեկավարների մակարդակով լուծում պահանջող խնդիրներ չկան: Շատ ուրախալի էր լսել նաև այն, որ բոլոր կենցաղային հարցերը տեղում կարգավորվում են համատեղ: Ասվել է այսպես՝ մենք ապրում ենք ու մեր առաջ դրված խնդիրները լուծում ենք ինչպես մեկ ընտանիք»,-ասաց Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ այս օպերացիան առաջին փորձն է, ավելի ուշ գործողությունները մանրամասն կվերլուծվեն և կարվեն անհրաժեշտ եզրահանգումներ:

«Եզրակացություններ կանենք, դասեր կքաղենք, բայց այսօր մենք արդեն կարող ենք անել ամենագլխավոր եզրակացությունը՝ խաղաղապահների այն ներուժը և այն մեխանիզմը, որը ստեղծվել է այս կազմակերպությունում ռեալ աշխատում է և կարող է կատարել իր առջև դրված խնդիրները»,- ասաց Ստանիսլավ Զասը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի