Արտաքին 4 տարի առաջ - 15:03 27-12-2021

ՀԱՊԿ-ին անհանգստացնում է ՆԱՏՕ-ի թշնամական հռետորաբանությունը. Զաս

Անվտանգության երաշխիքների հարցով ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի առաջարկներից հետո արևելաեվրոպական ուղղությամբ լարվածությունը պետք է նվազի։ Նման կարծիք է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ին անհանգստացնում են ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների աճը, թշնամական հռետորաբանության ուժեղացումը, նոր պատժամիջոցների սահմանումը, կազմակերպության անդամ երկրների սահմանների անմիջական մերձակայքում զորավարժությունների անցկացումը։

«Այդ իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել, և, հասկանալի է, դրանք չեն վրիպում կազմակերպության ուշադրությունից»,- ասել է Զասը՝ ընդգծելով, որ ոչ ոք պատերազմ չի ցանկանում։

Զասը հավելել է, որ գոյություն ունեն մի քանի ուղղություններ, որոնցում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը օգտակար կլինի երկու կողմերին։ Դա թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն է, ահաբեկչությանը հակազդեցությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, կազմակերպությունն արդեն հայտարարել է իր պատրաստակամությունը պետությունների ղեկավարների և ԱԳՆ-ների մակարդակով երկխոսություն սկսելու հարցում, սակայն պատասխան քայլեր չեն եղել։ Զասը նշել է, որ դա հանգեցնում է որոշակի եզրակացությունների։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի