Ներքին 5 տարի առաջ - 16:11 10-08-2021

Հիմնարար սպասելիքներ ունենք ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահությունից. Ստանիսլավ Զաս

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գոհ է Երևանում հայ գործընկերների հետ ունեցած աշխատանքային հանդիպումներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր երկօրյա այցի առաջին օրը՝ օգոստոսի 9-ին, տեղի ունեցած աշխատանքային հանդիպումները անցել են շատ արդյունավետ և ամենակարևորը՝ վսահության ու անկեղծության մթնոլորտում:

«Իհարկե, քննարկել ենք այն իրավիճակը, որը ստեղծվել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և առաջին հերթին այստեղ՝ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում: Քննարկել ենք այս տարվա միջոցառումների ընթացքը և խոսել առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի նախապատրաստման մասին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղի կունենա իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ստանիսլավ Զասը ակնկալում է, որ կողմերը կփոխանակվեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներով և կքննարկեն ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցերը:

Գլխավոր քարտուղարն ասել է, որ հիմնարար սպասելիքներ ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից:

«Հայաստանը ոչ միայն խոսքով, այլև գործով է միշտ ցուցադրել իր շահագրգռությունը զարգացնելու ՀԱՊԿ-ը և բարձրացնելու կառույցի արդյունավետությունը: Դա նկատվում է մեր համատեղ աշխատանքի ողջ ընթացքում: Եվ դրանից ելնելով՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի նախագահության ընթացքում կոնկրետ քայլեր կարվեն մեր ռոտացիայի արդյունավետության, այդ թվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու տարբեր ուղղություններով, ցավոք սրտի, ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու օպերատիվության բարձրացման ուղղությամբ: Սպասվող քայլերի և միջոցառումների մասին խոսելն առայժմ վաղ է, քանի որ դեռ տեղի է ունենում Հայաստանի նախագահության մեկ տարվա առաջնահերթությունների ձևավորումը: Ըստ էության, դրանք նպատակային կարգավորումներ են, որոնք կուսումնասիրվեն սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, և հետո կառաջարկվի այդ նպատակներին հասնելու մի շարք քայլերի փաթեթ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի