Արտաքին 4 տարի առաջ - 19:36 05-01-2022

Եղիսաբեթ Երկրորդը պատասխանել է մեկամյա աղջնակին, որը Հելոուինին թագուհու նման էր հագնվել

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին նամակ է գրել մեկամյա Ջալայնին, որը Հելոուինի ընթացքում թագուհու նման էր հագնվել։ Պարզվում է՝ փոքրիկի մայրն արքայական ընտանիքի մեծ երկրպագուն է։

Փոքրիկի մայրը որոշել է փորձել հաջողությունն ու լուսանկարն ուղարկել է հենց թագավորական պալատ։ Եվ այն հրաշքով հայտնվել է հենց Եղիսաբեթ Երկրորդ ձեռքում։ Ազնվական օրիորդներից մեկը պատահաբար այն տեսել է մյուս նամակների շարքում եւ չի կարողացել անտարբեր մնալ։ Արդյունքում Սուրբ ծննդյան առիթով աղջկա ընտանիքը նամակ է ստացել հենց Բուքինգհեմյան պալատից։

«Թագուհին ցանկանում է, որ ես գրեմ ձեզ եւ շնորհակալություն հայտնեմ նամակի եւ լուսանկարի համար, որը կցել էիք։ Նորին Մեծություն թագուհին շատ ուրախ էր տեսնել ձեր դստեր լուսանկարն այդ հիանալի կերպարում։ Եղիսաբեթ Երկրորդը ձեզ երջանիկ Սուրբ ծնունդ է մաղթում, իսկ ես ձեզ համար փոքրիկ տեղեկատվություն եմ կցում թագավորական ընտանի կենդանիների մասին, որը կարող է հետաքրքրել ձեր դստերը»,- գրել է ազնվականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով