Ավելին 4 տարի առաջ - 23:12 27-01-2022

Եղիսաբեթ II-ի շեֆ-խոհարարը նշել է թագուհու ամենաչսիրած մթերքը

Բրիտանական թագավորական ընտանիքի նախկին խոհարար Դարեն Մակգրեդին պատմել է, թե որ մթերքը տանել չի կարողանում թագուհի Եղիսաբեթ II-ը։ DailyStar-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Նորին Մեծությանը այնքան դուր չի գալիս այս բաղադրիչը, որ խնդրել է այն չօգտագործել որևէ ուտեստի մեջ։

Թագավորական սեղանին արգելքի տակ է հայտնվել սխտորը։ Եղիսաբեթ II-ին այնքան դուր չի գալիս դրա համն ու հոտը, որ այն պարզապես խոհանոց չէր էլ բերվում։

«Նա ատում էր դրա հոտը, ատում էր համը», - պատմել է Մակգրեդին: Բացի այդ, խոհարարները փորձել են ավելի քիչ սոխ լցնել ճաշատեսակների մեջ, թեև թագուհին սոխն այդ աստիճանի չէր ատում։

Խոհարարը նաև ասել է, որ թագավորական ընտանիքը սիրում էր ընթրել Բելմորալ ամրոցում, որը գտնվում է Շոտլանդիայում։ Եղիսաբեթը նախընտրում էր այս նստավայրի ճաշասենյակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով