Ներքին 4 տարի առաջ - 13:03 05-01-2022

Անահիտ Ավանեսյանը գրիպով պայմանավորված իրավիճակը կայուն է համարում

Վերջին 10 օրվա ընթացքում գրիպով պայմանավորված իրավիճակը բավականին կայունացել է, որը կապված է ուսումնական արձակուրդների հետ: Կառավարության նիստին այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հուսով եմ, որ կայունացման հետ նաև կունենանք որոշակի նվազում: Իրավիճակը մահճակալների և ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է, և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայել գրիպի շտամի շրջանառությանը: Այս պահին հոսպիտալացված է 595 քաղաքացի`նրանց 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են: Գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, ուստի արձակուրդները կնպաստեն, որպեսզի նվազման տեմպը շարունակվի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` սեպտեմբերից Հայաստանում առկա են գրիպի դեմ պատվաստանյութեր, որոնք կորոնավիրուսի պատվաստանյութի հետ որևէ հակացուցում չունեն:

«Այն բավականին արդյունավետ է և օգնում է, որպեսզի խուսափենք նաև գրիպով հիվանդանալուց և ծանր ընթացքներից»,- ասաց Ավանեսյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան