Արտաքին 4 տարի առաջ - 14:18 29-12-2021

ԱՄՆ-ում և Ֆրանսիայում արձանագրվել է COVID-19-ով հիվանդացության բարձր աճ

ԱՄՆ-ը և Ֆրանսիան հաղորդել են COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդացության ամենաբարձր օրական աճի մասին ամբողջ համավարակի ընթացքում։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ երկուշաբթի օրը Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 440 հազար նոր դեպք։ Միաժամանակ իշխանությունները նշում են, որ այդ թիվը կարող է չարտացոլել իրական իրավիճակը, քանի որ Սուրբ Ծննդյան տոնակատարությունը փոփոխություններ է մտցրել թեստավորման կենտրոնների աշխատանքում։

Ֆրանսիայում երեքշաբթի օրը գրանցվել է հիվանդացության հակառեկորդ՝ գրեթե 180 հազար նոր դեպք։ Ավելի վաղ երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը նախազգուշացրել էր, որ հունվարի սկզբին վարակումների թիվը մեկ օրում կարող է հասնել 250 հազարի։

Դեկտեմբերի 28-ին հիվանդացության աճ է գրանցվել նաև Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում և Անգլիայում, գրում է BBC-ն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով