Մամուլ 4 տարի առաջ - 08:30 29-12-2021

Փաշինյանը մարզպետների կազմում փոփոխություններ կանի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ամանորյա տոներից հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մարզպետների կազմում որոշակի փոփոխություններ կանի: Դա մասամբ պայմանավորված է ՏԻՄ ընտրություններում կրած պարտություններով։

Որոշումը կայացվել է ընտրություններից հետո, հիմա թեկնածուների փնտրտուքի մեջ են: Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո շատերը հրաժարվում են Փաշինյանի կառավարության կազմում աշխատելուց, իսկ ՀՀ վարչապետին առաջիկա զարգացումներից առաջ այնպիսի պաշտոնյաներ են հարկավոր, որոնք կկարողանան մարզերում կառավարել իրավիճակը, հանրային դժգոհությունը բնում խեղդել:

Այս պահին քննարկվում է 4 մարզպետի հեռացման հարցը։ Առաջինը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն է․ նախկին զինվորականն այդպես էլ չկարողացավ Սյունիքում իրավիճակը վերահսկել, չնայած դա նաեւ օբյեկտիվ պատճառներ ունի՝ սահմանին եւ ճանապարհներին տիրող իրավիճակի հետեւանքով։ Դժգոհություններ կան նաեւ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանից․ նա էլ, կարելի է ասել, գլուխ չհանեց իրեն տրված առաջադրանքից՝ Մասիսում պարտվեց, Արարատում մի կերպ կոալիցիայով իշխանություն վերցրեց, Վեդիում պարտվեց, ու գնում են նոր ընտրության: Հնարավոր է նաեւ Լոռու եւ Գեղարքունիքի մարզպետների փոփոխություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»