Ներքին 4 տարի առաջ - 21:03 28-12-2021

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին արված հայտարարությունները վկայում են որդեգրված այնպիսի քաղաքական գծի մասին, որն իմաստազրկում է Արցախյան շարժումը, կասկածի տակ առնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դնում հայկական այդ երկրամասի հայաթափման հիմքերը:

Նրա ձևակերպումները նսեմացնում են արցախյան գոյապայքարում հազարավոր հայորդիների նահատակության գնով ձեռք բերված ռազմական հաղթանակները, փոշիացնում բանակցային գործընթացում արձանագրված դիվանագիտական հիմնարար ու անշրջելի ամրագրումները՝ հայ ժողովրդին նախապատրաստելով Արցախի կորստին: Նա, ըստ էության, ուղերձ է հղում հայ ժողովրդին, որ այլևս անիմաստ է պայքարել հայրենիքի, հայ ժողովրդի արդար ու պատմական իրավունքների համար՝ հակադրելով «լավ ապրելու» կեղծ ու անիրական հեռանկարը:

Այս ամենը հիմք է տալիս հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն ներկայացնում հայ ժողովրդի ազգային ու պետական շահերը, նրանց կառավարումը կործանման է տանում մեր պետականությունը: «5165 շարժման» գործունեությունը հստակորեն ուղղված է ազգակործան այս քաղաքական տրամաբանության դեմ և այս հիմքով ենք մենք ձգտում Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:

Կոչ ենք անում այս հրամայականի ներքո ստորադասել կուսակցական ու ներքաղաքական բոլոր օրակարգերը: Հայտնում ենք մեր զորակցությունը Արցախի Ազգային ժողովին՝ Փաշինյանի հակազգային ու հակապետական վարքագիծը դատապարտող հայտարարության առնչությամբ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում