Ներքին 5 տարի առաջ - 22:45 14-06-2021

Խոստացի՛ր պինդ պահել Հայրենիքը. 5165 շարժումը Սյունիքում է

5165 շարժման անդամներն այցելել են Սյունիքի մարզ` Սիսիան, Գորիս, Կապան: Նրանք տեղեկատվական ակցիաներ են իրականացրել քաղաքներում, զրուցել են քաղաքացիների հետ, պատասխանել նրանց հարցերին` ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրի կետերը:

Կարին Տոնոյանն անձամբ կանանց է հանձնել իր ձեռքով գրած նամակները, որոնցում հորդորում է սերունդ դաստիարակողներին` իր քույրերին, հայրենակցուհիներին անպայման գնալ ընտրական տեղամասեր և կատարել իրենց գիտակցված ընտրությունը:

«Մենք միասին մեր երկիրը ոտքի պիտի կանգնեցնենք»,- ասաց Կ. Տոնոյանը նամակը քաղաքացիներին փոխանցելիս:

Շարժման ներկայացուցիչները Կապանում իրենց քարոզարշավը սկսեցին ազգային երգ ու պարով: Ելույթներից հետո կապանցիներին իր խոսքով դիմեց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը` ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը:

«Պետք է ունենալ Հայրենիք, որտեղ որդիները չեն զոհի իրենց կյանքը: Նրանք Հայրենիքին պիտի ծառայեն իրենց գործով, աշխատանքով ու նվիրումով»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում