Միտք 4 տարի առաջ - 19:32 28-12-2021

Պապիկյանին քծնելու գինը՝ ըստ Դումանյանի

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր տարեվերջյան ասուլիսում հերթական զվարճալի հայտարարությունն է արել: Պաշտպանության նախարար և կարկառուն ՔՊ-ական Սուրեն Պապիկյանի՝ ԵՊՀ խորհրդում գտնվելը հետևյալ կերպ է արդարացրել. «Պարոն Պապիկյանը գտնվում է ԵՊՀ-ում ոչ այն պատճառով, որ կուսակցության խնդիրներ պետք է քննարկի, այլ այն պատճառով, որ ինքը գտնվում է այն բուհում, որն իր մայր բուհն է, որտեղ ինքը սովորել է և իր ուսանելու տարիներին բավական ակտիվ է եղել: Նա բուհում երկար տարիներ է անցկացրել և քաջ ծանոթ է ԵՊՀ-ին»:

Նույն տրամաբանությամբ կարելի էր արդարացնել նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն ավարտած Սերժ Սարգսյանի ներկայությունը ԵՊՀ խորհրդում, բայց Դումանյանն իր առջև նման խնդիր չի դրել:

Նա պատրաստ է քծնել իշխանություններին՝ փոխհատուցելու նախարարական իր պորտֆելը, քարտուղարուհու և ծառայողական մեքենայի առկայությունը և նախարարական աշխատասենյակում հանգիստ «լռվելը», իսկ երեկոյան 6-ից հետո՝ շենքի հարևանությամբ գտնվող մթերային խանութից անխռով գնումներ կատարելը:

Այո, ինքը նախարար է, բայց առանձնապես ծանրաբեռնված չի աշխատում, հետևաբար կարող է աշխատանքային ժամի ավարտից անմիջապես հետո տուն շտապել, իսկ տարին մեկ անգամ հրավիրված ասուլիսում թղթից կարդալ փոխնախարարների՝ օրեր առաջ հայտարարած թվերն ու փաստերը՝ ոլորտի վերաբերյալ: Դրա համար նա երախտապարտ է իշխանություններին:

Դումանյանն ասել է՝ լավ է, որ Պաշտպանության նախարարի կարգավիճակում Պապիկյանը ԵՊՀ խորհրդի նախագահն է, որովհետեւ այդպես ավելի արդյունավետ կդիտարկեն տարկետման խնդիրները:

Հիմա նա ԵՊՀ ռեկտոր կարգված աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանի շեֆն է և մոռացել է, որ երբ Հովհաննեսն էր իր շեֆը՝ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում, իսկ ինքը դեկան էր, տարկետման հարցերը լուծվում էին միայն հօգուտ ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ ջահելների:

Նախարարն ասել է, որ նախկինում ԵՊՀ-ն ու մյուս բուհերը «մուծվում» էին Երիտասարդական հիմնադրամին, իսկ հիմա Պապիկյանը ԵՊՀ-ում է, որ նման բաներ թույլ չտա:

Հետաքրքիր է՝ Դումանյանն ու Պապիկյանն, օրինակ, տեղյա՞կ են, որ աստվածաբան ռեկտորն ընտրակաշառք է բաժանել ընտրվելիս՝ մի քանի հազար ողորմության ձևով կամ ինչ է անում նա Արամ Սիմոնյանի թողած ժառանգության հետ:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի