Ներքին 5 տարի առաջ - 10:41 01-09-2021

Մենք զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ ունենք՝ կրթությունը, կրթությամբ՝ հայրենասիրությունն ու աշխարհաճանաչությունը. Վահրամ Դումանյանի ուղերձը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է՝.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:

Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքն ի նպաստ պետականաշինությանը, հայրենիքի հզորությանը ծառայեցնելու, աշխարհին պատշաճ ներկայանալու ժամանակն է: Մենք զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ ունենք՝ կրթությունը, կրթությամբ՝ հայրենասիրությունն ու աշխարհաճանաչությունը: Այժմ մենք կրթական ոլորտի բարեփոխումների փուլում ենք: Բարեփոխումներ, որոնք միտված են յուրաքանչյուր սովորողից հայրենասեր անհատի, օրինապահ քաղաքացու, արհեստավարժ մասնագետի կերտմանը. վստահ եմ՝ միասին կհաջողենք:

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, վերջին մեկ տարին սթափեցման, արժեքների վերանայման, մեր արածն ու անելիքը նորովի վերլուծելու դժվարին ճանապարհ էր: Սիրե՛ք կրթությունը, տասնապատկե՛ք ձեր կարողությունները, ձգտե՛ք ձեր ընտրած ոլորտում անել առավելագույնը: Թո՛ղ նոր ուսումնական տարին ձեզ տոգորի նոր հույսերով, ուսումնատենչ ոգով ու աննկուն ջանասիրությամբ, որպեսզի գիտելիքն ու իմացությունը, հոգևոր և բարոյական արժեքները շարունակաբար առանցքային և հիմնարար լինեն մեր ժողովրդի կյանքում:

Հարգարժա՛ն մանկավարժներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ դժվարին օրերը միասին հաղթահարելու, առկա մարտահրավերների առաջ չընկրկելու և բազմապատիկ նվիրումով աշխատելու համար: Պետությունը ձեր կարիքը շատ ունի. դուք եք մատաղ սերնդին, երիտասարդներին սիրելի դարձնում կրթությունն ու մշակույթը, արվեստն ու գիտությունը, արհեստն ու սպորտը: Այժմ՝ առավել քան երբևէ, մեկտեղե՛ք ձեր ջանքերը. յուրաքանչյուր ներդրում կարևոր է պետության զարգացման համար: Բարձր պատասխանատվությամբ իրականացնենք մեր առաքելությունը և կերտենք մեր երազած հայրենիքը:

Թո՛ղ նոր մեկնարկող ուսումնական տարին լինի լույսի և բարության ճանապարհ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով