Ավելին 4 տարի առաջ - 20:36 27-12-2021

Դերասան Ջեք Նիկոլսոնը հիվանդացել է դեմենցիայով և ապրում է իր «վերջին օրերը»․ Еxpress

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ջեք Նիքոլսոնը իր հետևում ունի ավելի քան 50 տարվա հաջող կարիերա: Պատմության մեջ ամենաշատ Օսկարի առաջադրված արտիստը 84 տարեկան է և վերջին շրջանում գրեթե դադարել է հայտնվել հանրության առաջ։ Նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ Նիկոլսոնն այլևս տնից դուրս չի գալիս։ Նրան խնամում են որդին և դուստրը։

Express-ի զրուցակիցը հաղորդել է, որ դերասանը կորցրած ժամանակը լրացնում է ընտանիքի հետ շփվելով։

«Ֆիզիկապես նա լավ է, բայց միտքը՝ ոչ։ Շատ տխուր է տեսնել, որ Ջեքի նման գերտաղանդավոր դերասանն այդպիսին է դարձել»,- ասել է հրապարակման աղբյուրը։ Նրա խոսքով՝ Նիկոլսոնը դեմենցիա ունի։

Տարիքի հետ հիշողության կորուստն ու մոռացկոտությունը դառնում են սովորական: Սա նորմալ է, և մարդիկ պայքարում են այս ախտանիշների դեմ՝ մարզելով հիշողությունը: Սակայն որոշ դեպքերում հիշողության խանգարումը մոտալուտ դեմենցիայի նշան է: Վաղ ախտորոշումը կարող է դանդաղեցնել հիվանդության առաջընթացը:

Ջեք Նիկոլսոնի մասնակցությամբ վերջին ֆիլմը էկրան է բարձրացել 2010 թվականին։ Նրա երկրպագուները չեն կորցնում կուռքի կարիերայի վերածննդի հույսը։ Բայց վերջին նորությունների լույսի ներքո, կարելի է ենթադրել, որ նա չի վերադառնա իր փայլուն կարիերային:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ