Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:40 01-03-2023

Իմ որդիներն ապրում են հայրական տանս, ես ապրում եմ Կոմիտասում՝ երկու սենյականոց բնակարանում․ Ղուլարյան

ԱԺ հերթական նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ոլորտային մի շարք նախագծեր զեկուցելու նպատակով խորհրդարան եկած քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանից հետաքրքրվեց՝ ինչպես են ինքն ու իր հետ փոխկապակցված անձինք ինչպե՞ս են կարողացել իրենց անուններով գրանցել ահռելի քանակությամբ ունեցվածք։

Ի պատասխան Արմեն Ղուլարյանը նշեց․ «Մեղմ ասած, սուտ հայտարարություններ հնչեցրեց տիկին Թովմասյանը։ Ուզում եմ տեղեկացնել, որ իմ որդիներն ապրում են հայրական տանս՝ Իջևանում։ Ես ապրում եմ Կոմիտասում՝ երկու սենյականոց բնակարանում։ Անհամար քանակներ չկան, սուտ է։ Հակակոռուպցիոն բոլոր մարմինները կարող են այդ բոլորը նայել, ճշտել։ Ես իմ հայտարարագրերը սահմանված կարգով և ճիշտ ժամանակին ներկայացնում եմ։ Եղբայրս 30 տարի բիզնեսով է զբաղվում՝ օրինական։ Իր ամբողջ գործունեությունը թափանցիկ է։ Ինչ վերաբերվում է Կիրովի այգում, ցավում եմ, որ այնտեղ չեք եղել։ Շատ մաքուր այգի է։ Մի ծառ անգամ չի կտրվել այս ընթացքում։ Շատերն են փորձել այգուն այլ կերպ մոտենալ, բայց ի շնորհիվ իրեն այգին պահպանվել է, այսօր է վերակառուցման աշխատանքներ են»։

Թագուհի Թովմասյանն իր հերթին պնդեց, որ Ղուլարյանի ասածները սուտ են և անհրաժեշտության դեպքում կարող է դիմել դատարան։

Մանրամասները՝ տեսանյութերում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով