Արտաքին 5 տարի առաջ - 15:35 24-05-2021

Ուհանի գիտնականները հիվանդացել են մինչև համաճարակը

Չինաստանում վիրուսաբանության Ուխանի ինստիտուտի երեք գիտնականներ ծանր հիվանդությամբ հիվանդանոց են տեղափոխվել 2019 թվականի նոյեմբերին՝ կորոնավիրուսի պանդեմիայի սկսվելուց մեկ ամիս առաջ: Այս մասին ասված է The Wall Street Journal թերթի նյութում, որը հրապարակվել է մայիսի 23-ին:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, որը հիմնված է ամերիկյան հետախուզության հաշվետվության վրա, վիրուսաբանների հիվանդությունը, որոնք աշխատել են կորոնավիրուսների և այլ պաթոգենների ուսումնասիրման լաբորատորիայում, հիշեցնում էր ինչպես COVID-19-ը, այնպես էլ սուր շնչառական վարակները:

WSJ-ի եզրակացություններին համաձայնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի COVID-19 խմբի նախկին ղեկավար Դեվիդ Աշերը։

"Ես շատ եմ կասկածում, որ երրորդ մակարդակի լաբորատորիայի հատուկ պաշտպանված պայմաններում երեք մարդ, որոնք աշխատում են կորոնավիրուսով վարակվածների հետ, մեկ շաբաթում հիվանդանում են սուր շնչառական վարակներով, հայտնվում են հիվանդանոցում, և դա ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ",- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ մարտի վերջին հրապարակվել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը ՝ Ուհանում մասնագետների առաքելության արդյունքներով՝ COVID-19 կորոնավիրուսի ծագումը պարզելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում