Արտաքին 4 տարի առաջ - 18:53 27-12-2021

Իսրայելում COVID-19-ի դեմ սկսել են կատարել չորրորդ պատվաստումը

Իսրայելի «Շիբա» բժշկական կենտրոնում, որը գտնվում է Թել Ավիվից ոչ հեռու, սկսել են կամավորներին պատվաստել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափով. դա իր տեսակի մեջ առաջին հետազոտությունն է աշխարհում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ հետազոտությանը մասնակցել է 150 բուժաշխատող, ովքեր օգոստոսին ստացել են խթանող պատվաստում։ Բոլոր հիվանդներին պատվաստել են Pfizer/BioNTech դեղամիջոցով:

Պրոցեդուրաներից առաջ բուժաշխատողները հանձնել են անհրաժեշտ անալիզներ, նրանց մոտ գրանցվել է հակամարմինների ցածր մակարդակ։ Իսրայելի իշխանությունները հույս ունեն, որ պատվաստանյութի չորրորդ դեղաչափը կօգնի հաղթահարել կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը։

Իսրայելում 9,3 միլիոն բնակիչներից ավելի քան 4,2 միլիոնն արդեն ստացել է Pfizer/BioNTech պատվաստանյութի երրորդ դեղաչափը: Երկիրն աշխարհում առաջատար է պատվաստված քաղաքացիների թվով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում