Ավելին 4 տարի առաջ - 23:17 05-11-2021

Գիտնականները բացատրել են, թե ինչու է հղի կանանց անհրաժեշտ COVID-19-ի դեմ պատվաստումը

Բեռնի վիրուսաբանության ինստիտուտի և Լոզանի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ հղի կանայք պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ, քանի որ վիրուսը կարող է արագ բազմանալ պլասենցայում, ինչը մեծացնում է վաղաժամ ծննդաբերության կամ պտղի ներարգանդային մահվան վտանգը։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի վիրուսաբանության եւ իմունոլոգիայի ինստիտուտի կայքում։

Ուսումնասիրությունը նշում է, որ SARS-CoV-2 վիրուսի ազդեցությունը պլասենցայի վրա խիստ փոփոխական է յուրաքանչյուր հղիության համար, ինչը կարող է բացատրել, թե ինչու է վիրուսը երբեմն փոխանցվում պտղի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը հղիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է գրանցում։ Երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ գործակալությունը նախկինում հաստատել էր 22 շաբաթական հղիությունից հետո COVID-19-ի դեմ պատվաստումը։

Ինչպես եզրափակել է Մուրաշկոն, կորոնավիրուսի դեմ պատվաստումը կօգնի փրկել ապագա մոր կյանքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»