Ներքին 5 տարի առաջ - 12:08 04-02-2021

ՀՀ-ՈՒՄ COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԿԱՄԱՎՈՐ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները միայն կամավոր բնույթ են ունենալու։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ դեռ չգիտի՝ որքան կարժենա պատվաստանյութի մեկ դեղաչափը, քանի որ կնքված պայմանագիր չկա։

«Պետությունն անելու է ամեն ինչ, որպեսզի հնարավորության սահմաններում ազգաբնակչությանն ապահովի պատվաստումներով։ «Սպուտնիկ V»-ն Հայաստանում, վստահաբար, կիրառվելու է, բայց առաջինը կկիրառվի, թե երկրորդը՝ չեմ կարող ասել»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով պատվաստանյութի կլինիկական հետազոտություններին՝ նա հայտնել է, որ դրանք կատարվում են այն երկրում, որտեղ մշակվել է պատվաստանյութը, այժմ այն գտնվում է կլինիկական հետազոտության 3-րդ փուլում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում