Ներքին 4 տարի առաջ - 10:57 27-12-2021

Փաշինյանը պատրաստակամ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ 5165 շարժում

5165 շարժումը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերի ու դրան հետևած պարզաբանումների վերաբերյալ։ Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ ստորև․

«Դեկտեմբերի 24-ին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարությունները, դրան հետևած՝ Արցախի Ազգային Ժողովի և նախագահի, ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների դատապարտող հայտարարություններից ու հանրային կտրուկ արձագանքից հետո արված արդարացումներն ու կեղծ տարակուսանքները ևս մեկ անգամ ու աներկբա փաստում են նրա պատրաստակամությունը՝ Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս:

«5165 շարժումը» վերահաստատում է Արցախի հարցում իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ամրագրված 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրով և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, անքննելի ու անկասելի է:

«5165 շարժումն» անվերապահորեն կանգնած է Արցախի ու արցախցիների կողքին: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս: Դա Արցախի ժողովրդի որոշումն է, և ոչ մի պաշտոնատար անձ, ոչ մի գործիչ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ, որոնք կհակասեն Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտությանը:

Ավելին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի այն որոշումը, որն արգելում է ՀՀ գործադիր իշխանությանը ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում մինչ օրս ուժի մեջ է, և այն խախտելը հակազգային, հակապետական ու հակասահմանադրական է:

Մենք քանիցս բարձրաձայնել ենք Նիկոլ Փաշինյանի նշված մտադրությունների մասին՝ հղում անելով նրա ադրբեջանանպաստ հայտարարություններին, բացահայտ զիջողական ու պարտվողական քայլերին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից ռազմական ճնշումների պարագայում արագորեն սահմանագծում և սահմանազատում անցկացնելու քաղաքական ուղեգծին: Իսկ վերջին հայտարարությունները հերթական անգամ վկայեցին, որ նա, հանուն խաղաղության կեղծ օրակարգի իրականացման, ինչպես նաև սեփական իշխանության գոյության երկարացման պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններն ընդունելով վերջինիս հետ հարաբերությունների արագ կարգավորման գնալը ևս մեկ անգամ փաստում է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Ավելին՝ նա նաև պատրաստակամ է հրաժարվել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջատիրությունից, ինչի վկայություններն առկա են նաև դեկտեմբերի 24-ի հարցազրույցի որոշ դրվագներում»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով