Ներքին 4 տարի առաջ - 17:38 04-08-2022

Ադրբեջանի այս սանձարձակությունների պատճառը ՀՀ գործող իշխանությունների հանցավոր անգործությունն է. 5165 շարժում

5165 շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հերթական անգամ ականատեսն ենք լինում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ խոշորամասշտաբ ռազմական գործողությունների, որոնց խնդիրը Արցախը, Սյունիքը և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարբեր շրջաններ հայաթափելն է, ռազմավարական բարձունքներ ու հանգույցներ զբաղեցնելը, Հայաստանից նորանոր զիջումներ կորզելը՝ վերջնարդյունքում նպատակ ունենալով առնվազն ամբողջությամբ տիրել Արցախին ու Սյունիքին և իրագործել թուրանական նախագիծը։

Այս փուլում թշնամին պահանջում է հանձնել Լաչինի միջանցքը և ցրել Արցախի պաշտպանության բանակը, պահանջներ, որոնք թեև չեն բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այդուհանդերձ ցույց են տալիս, որ ադրբեջանական այս սանձարձակությունների պատճառը Հայաստանի գործող իշխանությունների հանցավոր անգործությունն է ու անգամ հայրենիքի տարբեր մասերը հանձնելու գնով «խաղաղության» խոստացված օրակարգն իրագործելու կործանարար ուղեգիծը։ Ասվածի հիմքերն ավելի քան ակնառու են.

1. Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ զինվել, ընդլայնել ու զարգացնել ռազմական ենթակառուցվածքը, զորամասեր ու ռազմական օդանավակայաններ հիմնել Արցախից գրավված տարածքներում, պատրաստվել նոր ներխուժումների, մինչդեռ Հայաստանի կապիտուլյացիոն վարչակարգը գնալով ապամոնտաժում է ռազմական ենթակառուցվածքը, չի կատարում խոստացած ռազմական բարեփոխումները, քայլեր չի անում Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ և ժողովրդին հավաստիացնում է, որ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի, դիվանագիտական ճանապարհով խաղաղություն է բերելու։

2. Ադրբեջանի սանձազերծած վերջին օրերի ագրեսիայի պայմաններում էլ պաշտոնական Երևանը ձեռքերը ծալած նստած է. վարչապետը գտնվում է «արձակուրդի» մեջ, արտգործնախարարությունը հերթական անատամ հայտարարությունն է անում, իշխանամերձ տարբեր լրատվամիջոցներ ու անհատներ սլաքներն ուղղում են ռուսական խաղաղապահ զորքերի ուղղությամբ։ Նույնիսկ, երբ Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվում, Երևանում անհանգստության նշաններ չեն նկատվում։

3. Չնայած իշխանական որոշ շրջանակների հայտարարություններին, որ Ադրբեջանի պահանջը Լաչինի միջանցքի նկատմամբ անօրինական է, գործնականում Հայաստանի գործող իշխանությունները համաձայնել են Ադրբեջանի այդ պահանջին, ինչը երևում է նրանից, որ տևական ժամանակ հանրությանը ոչ մի մեկնաբանություն չէր տրվում Ադրբեջանի կողմից իրականացվող ճանապարհի շինարարության մասին, իսկ սույն թվականի հունիսի 27-ի մամուլի ասուլիսում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն իրավունքներ ունի նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս բոլոր շրջանների հանդեպ։

Ելնելով վերոգրյալից՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո Հայաստանը շարունակելու է կրել ծանր կորուստներ, որ նրա քաղաքական ուղեգիծը մեր երկրին կանգնեցնելու է նոր պատերազմի ու դժբախտությունների առջև, ուստի նրան իշխանությունից հեռացնելու և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու օրակարգի շուրջ ազգային համախմբումը, վեր կանգնելով խմբային, կուսակցական շահերից ու նկատառումներից, օրախնդիր անհրաժեշտություն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի