Արտաքին 4 տարի առաջ - 17:18 26-12-2021

Իսպանիան արգելք է սահմանել՝ լողափերում ծխելու համար

Իսպանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որն արգելում է ծխել երկրի լողափերում։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Օրենքը, որն ընդունվել է Իսպանիայի Սենատի կողմից, թույլ կտա տեղական քաղաքապետարաններին արգելել ծխելը լողափում` ծխախոտի մնացորդներից աղտոտվածությունը նվազեցնելու համար: Այս միջոցը փոփոխվել է Կանաչների կուսակցության կողմից։ Կարգը խախտելու համար նախատեսված է երկու հազար եվրո տուգանք։

Բացի ծխելուց, փաստաթուղթն արգելում է լողափերում մեկանգամյա օգտագործման տոպրակների օգտագործումը։ Միևնույն ժամանակ, այն խրախուսում է երկրի բնակիչներին՝ խանութ վերադարձնելու դատարկ տարաները, օրինակ՝ շշերը։

Պարբերականի տվյալներով՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Նրա նախաձեռնությամբ իշխանությունները մտադիր են մինչև 2050 թվականը երկիրը դարձնել ածխածնային առումով չեզոք։

Ինչպես հաղորդվում է, Նոր Զելանդիան օրինագիծ է պատրաստում, որը մտադիր է ապագա սերունդների համար անհնար դարձնել ծխախոտի արտադրանքի օրինական գնումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»