Արտաքին 4 տարի առաջ - 19:07 23-05-2022

Սաուդյան Արաբիան Թուրքիա մեկնելու արգելք է սահմանել

Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու 16 երկրի, այդ թվում՝ նաև Թուրքիայի նկատմամբ։ Հաղորդում է ermenihaber-ը:

Սաուդյան Արաբիայի անձնագրային գլխավոր վարչության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել 16 երկիր՝ տվյալ երկրներում Covid-19-ի դեպքերի աճի պատճառով:

Սաուդական մամուլի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այդ երկրի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել դեպի Թուրքիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Աֆղանստան, Հնդկաստան, Եմեն, Սոմալի, Եթովպիա, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, Լիբիա, Ինդոնեզիա, Վիետնամ, Հայաստան, Բելառուս և Վենեսուելա:

Արգելքի ժամկետների վերաբերյալ որևէ հստակեցում չկա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»