Արտաքին 4 տարի առաջ - 10:57 23-12-2021

Գրենլանդիայում անոմալ «շոգեր» են սկսվել

Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում (Գոթհոբ) տարածաշրջանի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել՝ +13°C, հաղորդում է France 24-ը՝ Դանիայի օդերևութաբանական գործակալությանը հղումով։

Ընդ որում, երկրի հյուսիսում, աշխարհի ամենահյուսիսային քաղաքներից մեկում՝ Կաանաակում, օդը տաքացել է մինչև +8°C, որը մի քանի աստիճանով բարձր է տարվա ամենատաք՝ հուլիս-օգոստոս ամիսներին գրանցվող միջին ցուցանիշից։

Կլիմայագետ Քերոլին Դրոստ Յենսենը բացառիկ երևույթի երկու պատճառ է նշել. «Պատճառներից մեկը «ֆեն» կոչվող եղանակային բացառիկ երևույթն է (լեռնային գոտուց հովիտ փչող ուժեղ փոթորկային տաք քամի): Այնուամենայնիվ, զարմանալի է այս երևույթի տարածման մասշտաբը»,- ասել է նա։

Որպես երկրորդ պատճառ գիտնականը նշել է գլոբալ տաքացումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով