Մամուլ 4 տարի առաջ - 10:33 23-12-2021

Հայկ Մարությանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետի պաշտոնից «տուն ճանապարհելով»՝ իշխանությունները, ըստ լուրերի, չեն բավարարվելու․ կուլիսներում խոսում են, որ հաջորդ քայլը քրեական գործ հարուցելն է, եթե պետք լինի, անգամ կկալանավորեն նրան։ Չնայած նա իր ելույթում «խնայեց» Փաշինյանին եւ շատ փաստեր չհրապարակեց` զուտ քրեական հետապնդումից խուսափելու համար:

Բայց Մարությանն այս պահին հեղափոխական իշխանության ամենառեյտինգային պաշտոնյան է, եւ Փաշինյանին լուրեր են հասել, որ նա թիմ է հավաքում` հաջորդ ընտրություններին մասնակցելու համար, դրա համար էլ պաշտոնանկության գործընթացն արագացրին, որ մինչեւ հաջորդ ընտրությունները հասցնեն Մարությանին ամբողջությամբ դարձնել «սեւ», եւ նա առաջադրվելու շանս չունենա։

Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին, ապա իշխանականները վստահ են, որ դրանք չեն լինելու արտահերթ, գնալու են հերթական ընտրությունների՝ մոտ 2 տարի պաշտոնավարելու է Հրաչյա Սարգսյանը: Ի դեպ, ՔՊ-ում խոսում են, որ քաղաքապետի պաշտոնում Խաչատուր Սուքիասյանի առաջադրման թեման փակված է: Այժմ նոր թեկնածություններ են քննարկվում: Թիմում վարկածներ ունեն, որ հնարավոր է Փաշինյանի ընտրությունը կանգնի Տիգրան Ավինյանի կամ Վիկտոր Մնացականյանի վրա»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան