Մամուլ 4 տարի առաջ - 08:30 23-12-2021

«Ժողովրդավարության իմիտացիա կոչվող շոու՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, ի վնաս Արցախի». Փաստ

«Փաստ»օրաթերթը գրում է

Հայաստանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին, որը տեղի ունեցավ առցանց, և որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակով օգտագործվեց հարթակը: Խոսել ենք նաև ժողովրդավարության մասին իշխանության հայտարարությունների ու հայաստանյան իրավիճակի մասին, դիտարկել նաև արտաքին մարտահրավերները:

Անդրադառնալով նախ Փաշինյանի մասնակցությանը վերոնշյալ գագաթաժողովին՝ Ն. Զոհրաբյանը հիշեցրեց մինչ այդ նրա կողմից արված հայտարարությունը:

«Փաշինյանը մինչ այդ հայտարարեց, որ ինքն այդ հարթակն օգտագործելու է ագրեսոր Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ իրականացված ագրեսիային առնչվող հարցերը բարձրացնելու համար: Ավելին՝ ասաց, որ Ադրբեջանի կողմից ՀՀ 41 կմ սուվերեն տարածքը զավթելը ոչ այլ ինչ է, քան հարձակում ժողովրդավարության վրա: Մենք բոլորս անհամբեր սպասում էինք, որ Բայդենի կազմակերպած այդ ֆորումին Փաշինյանը, այնուամենայնիվ, բարձրացնելու է այդ հարցերը: Մինչդեռ արդյունքում զրո հարց ագրեսոր Ադրբեջանի, զրո հարց և զրո հարցադրում ռազմագերիների, զրո բարձրաձայնում մեր այն բոլոր հիմնախնդիրների մասին, որոնք անպայմանորեն պետք է հնչեին այդ գագաթաժողովին: Մասնավորապես՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործում էր միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր: Ադրբեջանն օգտագործում էր քիմիական զենք նաև խաղաղ բնակչության նկատմամբ, Ադրբեջանը խոշտանգում էր ռազմագերիներին: Սրանք հենց ժողովրդավարության այդ ֆորումին ենթակա հարցեր են, որոնք անպայմանորեն պետք է բարձրացվեին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Զոհրաբյանը:

Խոսելով գագաթաժողովի նպատակի մասին, այդ համատեքստում անդրադառնալով նաև Հայաստանի մասնակցությանը՝ նա հավելեց. «Նպատակը մեկն էր: Բայդենը կազմակերպել էր հակառուսական ակցիա: Նա փորձեց հերթական անգամ Ռուսաստանին ցույց տալ, որ բազմաթիվ երկրների կարող է համախմբել հակառուսականության դրոշի ներքո: Իսկ Հայաստանը հերթական անգամ կա՛մ չհասկանալով, կա՛մ ուղղակիորեն հասկանալով՝ ներքաշվեց հակառուսականության այդ ֆորումի մեջ: Ի վերջո, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հակառուսական այդ ակցիային մասնակցելու որոշում էր կայացրել, նա, ըստ իս, առնվազն պետք է հայտարարեր, որ Հայաստանի համար հասկանալի չէ, թե ինչու Ռուսաստանը հրավիրված չէ: Եթե սա հերթական անգամ արվել է չհասկանալով, այլ հարց է, բայց եթե արվել է միտումնավոր՝ ՌԴ-ին ինչ-որ բաներ հասկացնելու համար, մենք դրա հետևանքները դեռ շատ երկար ենք քաղելու: Ի դեպ, հետևանքներն արդեն տեսնում ենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի