Արտաքին 4 տարի առաջ - 12:31 22-12-2021

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը բերվել են բարձր պատրաստվածության. Die Welt

ՆԱՏՕ-ն, Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժի հետ կապված, բարձրացրել է իր 40 հազար զինծառայողից բաղկացած արագ արձագանքման ուժերի (NRF) մարտական պատրաստվածությունը, գրում է գերմանական Die Welt պարբերականը՝ հղում անելով դաշինքի իրազեկ դիվանագետներին։

Ըստ առկա տվյալների, ՆԱՏՕ-ի բարձր պատրաստվածության միասնական օպերատիվ խումբը (VJTF), որը NRF-ի ստորաբաժանումներից է, պետք է պատրաստ լինի ճգնաժամային գոտում ընդլայնվելու հինգ, և ոչ թե նախկինի նման յոթ օրվա ընթացքում:

NRF-ի մյուս ստորաբաժանումները, այդ թվում՝ հատուկ նշանակության և ռազմական լոգիստիկայի ուժերը, բերվել են բարձր պատրաստվածության, նշում է պարբերականը: Die Welt-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն այս որոշումը կայացրել է անցած շաբաթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան