Մամուլ 4 տարի առաջ - 09:30 22-12-2021

Ցեմենտի ներմուծման արգելքը հետաձգվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ցեմենտի ներմուծման արգելքը կերկարաձգվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցեմենտի ներմուծման արգելքը երրորդ երկրներից երկարաձգվում է 6 ամսով, որն իրականացվում է լիցենզիաների հիման վրա: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրել:

Ըստ նախարարության՝ արգելքի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 701 հազար 800 տոննա ցեմենտ, իսկ աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 15.1 տոկոս:

Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 27-ին տեղական ցեմենտ արտադրողների մոտ դժգոհությունները մեղմացնելու նպատակով Կառավարությունը որոշում ընդունեց մինչեւ 2021թ. ապրիլի 8-ն արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան իսկ ապրիլի 1-ին ընդունեց որոշում՝ ներմուծվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար սահմանված տուրքերը բարձրացնելու վերաբերյալ: Հիմա, փաստորեն, Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է կառավարությանը եւս վեց ամսով արգելել ցեմենտի ներմուծումը:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան