Արտաքին 4 տարի առաջ - 18:37 21-12-2021

ՆԱՏՕ-ն վարժանքներում մշակում է ՌԴ-ի դեմ խմբավորումների կիրառում՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներգրավմամբ. Շոյգու

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ակտիվացրել են իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ, սկսել են ռուսական օբյեկտների ուղղությամբ ավելի հաճախ գործի դնել ռազմավարական ինքնաթիռներ՝ միջուկային հրթիռների պայմանական արձակմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն նպատակաուղղված կերպով մեծացնում են Ռուսաստանի մերձակայքում զորքերի պատրաստականության միջոցառումների մասշտաբներն ու ինտենսիվությունը։ Նրանք ավելի ու ավելի հախախ են գործի դնում ռազմավարական ավիացիա՝ իրականացնելով միջուկային հրթիռների պայմանական արձակումներ մեր օբյեկտների ուղղությամբ»,- ասել է Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում։

«Ռուսական սահմանների մոտ նրանց թռիչքների թիվն ավելացել է ավելի քան 2 անգամ»,- ասել է նա։

«ՆԱՏՕ-ն հատուկ ուշադրություն է դարձնում դաշինքի արևելյան թևում զորքերի տեղափոխման հարցերին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների մայրցամաքային մասից։ Զորավարժություններում մշակվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն խմբավորումների կիրառման տարբեր տարբերակներ բլոկից դուրս պետությունների՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներգրավմամբ»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան