Մամուլ 4 տարի առաջ - 10:08 21-12-2021

Ղազարյանը հեռվից ուշադիր հետևում է Հայաստանյան իրադարձություններին․ Հրապարակ

«Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մեկնաբանել է ԵՏՄ Գործարար խորհրդում քննարկված «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման եւ տրանսպորտային միջոցների կապարակնքման» որոշումը եւ նկատել, որ բեռնափոխադրումների նոր կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել Հայաստան եկող մաքսային գները, կհավասարակշռի անդամ երկրների բյուջե մտնող միջոցները։

Փաստորեն, Ղազարյանը հեռվից ուշադիր հետեւում է հայաստանյան իրադարձություններին: Նա 1 տարուց ավելի է՝ ընտանյոք տեղափոխվել է Կիպրոս` մշտական բնակության, որտեղ անշարժ գույք է ձեռք բերել եւ իր բիզնեսն էլ հիմնականում հանել է Հայաստանից: Եվ ոչ միայն հետեւում է, այլեւ փորձում է ներազդել ՀՀ քաղաքականության վրա․ նրա ֆինանսավորմամբ է լույս տեսել Ժիրայր Լիպարիտյանի գիրքը` «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն», որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, եւ որտեղ Հայոց ցեղասպանության թեմաները հեղինակը լուսաբանում է հակառակ` թուրքական տեսանկյունից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան