Արտաքին 4 տարի առաջ - 19:49 20-12-2021

Հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հնարավորինս կարճ ժամկետում․ Չավուշօղլու

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Մալայզիայի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին կրկին խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից:

Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Քայլեր ենք ձեռնարկում մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը բարձրացնելու համար: Հայաստանի հետ կապված մեր վերջին քայլերն էլ կատարվել են այդ համատեքստում: Ուղիղ շփումների համար փոխադարձ հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել, նրանք հնարավորինս կարճ ժամկետում կհանդիպեն»:

Անդրադառնալով Հայաստանի հետ օդային հաղորդակցությանը՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ մինչև սնանկանալը թռիչքներ էր իրականացնում թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը և կրկին տեղեկացրել է,Ստամբուլ-Երևան թռիչքներն իրականացնելու թույլտվության համար հայկական ու թուրքական մի քանի ընկերություններ են դիմել:

«Մեր տրանսպորտի նախարարության ու Քաղավիացիայի հետ միասին ուսումնասիրում ենք դրանք, և առաջիկա օրերին որոշ ընկերություններ կսկսեն թռիչքները»։

Չավուշօղլուն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենք բոլոր այդ քայլերն անելիս խորհրդակցում են Ադրբեջանի հետ ու ավելացրել.

«Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում ամբողջական խաղաղություն հաստատվի, կյանքի կոչվեն երկրները իրար կապող տնտեսությանը նպաստող նախագծերը, այդ թվում՝ Զանգեզուրի նախագիծը: Մենք որպես Թուրքիա, մեր ձեռքից եկած աջակցությունը ցույց կտանք այդ նախագծերին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»